ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նետիր այդ իմ ոտքերի մոտ

Նետիր այդ իմ ոտքերի մոտ
21.05.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 21

Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը:
Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը:
Երբ անընդմեջ հետամուտ լինես Իմ ներկայության գիտակցությանը, իբրև պարգև Ինձ կստանաս: Հոգսերի ու մտածմունքների մեջ ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը:
Երբ քո բեռները թողնես Իմ ոտքերի մոտ, միայն այդ ժամանակ կհասնես այդ գիտակցությանը և հոգևոր տեսողությանը:
Հիշիր` հնազանդություն, hնազանդություն և միայն hնազանդությունն է այն ուղիղ ու նեղ ճանապարհը, որ տանում է քեզ երկնքի արքայություն: Այս պահին արժե քեզ մտերմաբար ասել.
«Ինչո՞ւ Ինձ Տե’ր, Տե’ր եք անվանում, բայց ասածներս չեք կատարում»:
Նկարագիրը կերտվում ու գեղեցիկ տեսք է ստանում կարգ ու կանոնով ու պարտականությունները կատարելով միայն, որովհետև Իմ աշակերտները պետք է մեծ գնով ի կատար ածեն իրենց փրկությունը, թեպետ, այս բանը գլուխ չի գա առանց Իմ ուժի ու օգնության և առանց Ինձ հետ սերտ հաղորդակցություն ունենալու:
Ամեն մի անհատ հոգու համար ուսուցումը տարբեր է նաև հոգևոր կյանքի պարագայում: Այն մարդուն, որ սիրում է ապրել աղոթքի ու մտածումի ինքնամփոփ մի կյանք` թելադրվում է կյանքի գործուն ճանապարհ դուրս գալ,իսկ եռանդուն ու բազմազբաղ մարդուն` թելադրվում է հանդարտվել համբերությամբ Ինձ սպասել:
Ինչ ուրախություն, ինչ հանգիստ ու խաղաղ վիճակ կհաջորդի սրանց, բայց զբաղյալ իրադրության մեջ խաղաղություն պահպանեք:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ